Ռուսաստանի Ադիգեայի հանրապետությունում սկսել են հայկական թերթ տպագրել: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթը, նոր հայկական թերթի անվանումը «Լուսավորիչ» է: Թերթը Մայկոպ քաղաքի հայկական Սուրբ Հարություն եկեղեցու օրգանն է:

Պարբերականի առաջին համարում ներկայացվում է նախորդ ամիս Մայկոպի հայկական եկեղեցում կազմակերպված միջոցառումների մասին: Ներկայացված են նաեւ նյութեր, որոնք պատմում են Հայ առաքելական եկեղեցու պատմության ու ավանդույթների մասին:
«Լուսավորիչը» նպատակ ունի իր զգալի ավանդը բերել հայ-ռուսական, նաեւ հայ-ադիգեյական հոգեւոր մշակութային կապերի հարստացման գործին: