ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգը հայտարարել է, որ պատրաստում է պահուստային պլան` տեխնիկական դեֆոլտի դեպքում: Դեֆոլտ ստիպված կլինեն հայտարարել, եթե ԱՄՆ նախագահն ու Կոնգրեսը մինչեւ օգոստոսի 2-ը համաձայնության չգան պետական պարտքի առավելագույն շեմի բարձրացման շուրջ: ԱՄՆ պետական պարտքը մոտեցել է օրենքով թույլատրելի 14.3 տրլն դոլար նիշին:

Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն բազմիցս նախազգուշացրել է, որ պետպարտքի առավելագույն շեմի բարձրացումից հրաժարվելը ֆինանսական աղետ կդառնա ողջ աշխարհի համար, կհանգեցնի տնտեսական ճգնաժամի կրկնությանը:

Արդեն 2 ամիս է` Սպիտակ տունն ու Կոնգեսը չեն կարողանում համաձայնեցնել պետպարտքի առավելագույն շեմի բարձրացման պայմանները: Միջազգային  Standard & Poor’s վարկանշային գործակալությունն արդեն իսկ նվազեցրել է ԱՄՆ վարկանիշը` համարելով, որ դեֆոլտի հավանականությունը 50/50 է: Ամերիկյան գանձապետարանի պարտատոմսերը միշտ էլ համարվել են աշխարհում ամենահուսալիներն ու իրացվելիները: