Թայվանի համար հնարավոր հակամարտության դեպքում ամերիկյան ավիակիրների դեմ կիրառության նպատակով Չինաստանը իմպուլսային ազդեցության զենք է մշակում, հայտնում է newsru.com-ը:

Ենթադրվում է, որ Պեկինը կարող է իր գաղտնի զենքն օգտագործել Թայվանի եւ ամերիկյան ավիակիրների դեմ։

Զենքը միջուկային պայթյունից հետո գամմա-ճառագայթում է առաջացնում, այն զգալիորեն տարածվում է եւ շարքից հանում էլեկտրոնիկան, միացված համակարգիչներն ու ավտոմեքենաները։