ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչումն ի վերջո թույլ կտա Չինաստանին գրավել Թայվանը։ Նրա խոսքը մեջբերում է Fox News-ը։
Թրամփը նշել է, որ ՉԺՀ-ի իշխանությունը կարող է Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը դիտարկել որպես գործողություններ սկսելու ազդանշան։ «Հաջորդը կլինի Չինաստանը։ Եթե ես լինեի նախագահ, նա նույնիսկ չէր փորձի հարձակվել Թայվանի վրա»,- ասել է նա:
Թրամփը կարծում է, որ նախ Չինաստանը սպասում էր Օլիմպիական խաղերի ավարտին, իսկ հիմա հարձակում կարող է սկսել ցանկացած պահի։





























