Վայոց ձորի մարզի Սերս գյուղի մոտակայքում այսօր` հուլիսի 22-ին, վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող ՊՆ-ի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանաքով մահացել է երկու զինծառայող, մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վանասվածքներ: Դեպքի մանրամասները ճշտվում են, եւ դրանց մասին կհաղորդվի հաջորդիվ: