Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:

«Հայտարարելով, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը եւ որ դա սկզբունքային դիրքորոշում է՝ Էրդողանը նշել է, որ կարեւոր է հայտարարի գալ մինսկյան համաձայնագրերի հիման վրա»,- հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը: