Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա` հուլիսի 22-ի թիվ 703-Ա որոշմամբ՝ Արա Ավետիսյանն ազատվել է Հայաստանի ԿԳ փոխնախարարի պաշտոնից, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է Ոստանիկ Մարուխյանի լիազորությունները «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում` համաձայն իր դիմումի:
Նախարարի մեկ այլ հրամանով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Արա Ավետիսյանը` մինչեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:




























