Սպիտակ տունը հայտարարել է Ռուսաստանը եւ Գերմանիան կապող «Հյուսիսային հոսք 2» գազատարի ստեղծողների դեմ պատժամիջոցների սահմանման մասին, հայտնում է BBC-ն։
«Այսօր ես իմ վարչակազմին հանձնարարեցի պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի եւ դրա կորպորատիվ ղեկավարների նկատմամբ»,- ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։
«Այս քայլերը պատժամիջոցների մեր սկզբնական տրանշի եւս մի մասն են՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ի պատասխան», - հավելել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիան հայտարարեց գազատարը սառեցնելու իր որոշման մասին։





























