Գերագույն Ռադան պաշտպանել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը՝ ամբողջ Ուկրաինայում արտակարգ դրություն հայտարարելու, Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններից բացի, հայտնում է УНИАН-ը։
Որոշմանը կողմ է հանդես եկել 335 ժողովրդական պատգամավոր։
Ըստ ԱԱՊԽ-ի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի՝ տարբեր մարզերում արտակարգ դրության հետ կապված սահմանափակումները կարող են տարբեր լինել։
Արտակարգ դրությունը սահմանվում է 30 օրով, անհրաժեշտության դեպքում նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է երկարաձգել դրա ժամկետը։





























