Հատուկ ծառայությունները Մոսկվայում ձերբակալել են «Վնուկովո» օդանավակայանի օդաչուներին լազերային ճառագայթով կուրացրած կասկածյալին, հայտնում է interfax.ru-ն:

Ձերբակալվածը մոսկվայաբնակ, 24-ամյա Ալեքսանդր Կուլեզնեւն է։

Նրա բնակության վայրի զննության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավել են լազերային երկու ձողեր, որոնցից մեկի տեխնիկական պարամետրերը թույլ են տալիս ճառագայթը գցել մինչեւ 40 կմ հեռավորության վրա: