Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները շարքից դուրս են հանվել։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է РБК-ը։

«Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաեւ, որ Ուկրաինայի սահմանային ծառայության զինծառայողները ռուսական ստորաբաժանումներին դիմադրություն չեն ցուցաբերել, իսկ երկրի ավիացիոն ենթակառուցվածքը շարքից դուրս է հանվել։