Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը հաղորդել է Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջին զոհերի մասին։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն՝ վկայակոչելով Ազգային ոստիկանության, ՆԳՆ օպերատիվ տեղեկատվությունը։

«Բրովարսկոյ,  թիվ 161 զինվորական ավան․ ավիահարվածի ժամանակ այրվել է շենք, եւ 4 հարկանի տունը, մասամբ վնասվել են 3-րդ եւ 4-րդ հարկը, զինվորականներն իրականացնում են տարհանում, աշխատում է ԱԻՆ պետական ծառայությունը եւ  շտապօգնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ, մեկ վիրավոր եւ եւս 5 տուժած, ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի լրացուցիչ», - հայտնել է նա։

Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում վնասվածքներ են ստացել մեկ երեխա եւ երեք քաղաքացիական անձ։

Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ՆԳՆ-ն հայտնել է նոր զոհերի մասին․

Օդեսայի մարզի Պոդոլսկ քաղաքի 0173 զորամաս․   գնդակոծումներ, 6 զոհ, 7 վիրավոր, 19-ն անհետ կորել են։

Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում գնդակոծման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են։

Բացի այդ, Պետական սահմանապահ ծառայության տվյալներով, Խերսոնի մարզում զոհվել է ուկրաինացի սահմանապահ։

Կոնոտոպի շրջանում գնդակոծման տակ մեքենա է հայտնվել․ արդյունքում երեխա եւ կին է տուժել։

Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում երեք հարված են հասցրել 17 տանկային ԲՌ-ների կառախմբին, Կրասնոպոլի 4608 մարտական հերթապահության դիրք, անօդաչու թռչող սարքից հարված։

Գնդակոծվել է Ինգուլեց գետի կամուրջը։

Այլ տարածաշրջանների վերաբերյալ տեղեկատվությունը հետեւյալն է՝

Կիեւի մարզ՝ Վասիլկովսկի, Բորիսպոլսկի, Բրովարսկի, Պոլեսսկի շրջաններ. պայթյունների մասին տեղեկություններ։

Կիեւի մարզ՝ Ռեվնոյե գյուղ․ զորամասի գնդակոծություն

Վոլինսկի մարզ՝ Լուցկ քաղաք ․ պայթյունների մասին տեղեկություններ

Օդեսա՝ լոկատորի պայթյուն օդանավակայանի մոտ

Օդեսայի մարզ՝ Պոդոլսկ քաղաք ․ Մերձդնեստրիայից 2 ինքնաթիռ է թռչել, զորամասի գնդակոծություն

Զապորոժյե՝ պայթյուն օդանավակայանի մոտ

Զապորոժյե՝ ծայրամասում զորամասի գնդակոծություն

Չերնիգովի մարզ՝ Նովգորոդ-Սեւերսկի շրջանի Նիկոլաեւկա գյուղից Ռուսաստանի կողմից մոտեցող տեխնիկա են նկատել

Լվովի մարզ՝ Բատյատիչի գյուղ ․ պայթյուններ են լսվում

Լվովի մարզ՝ Բրոդի քաղաք․ երեք պայթյուն երկու զորամասում

Լվովի մարզ՝ Նովի Կալինով գյուղ․ գնդակոծվել է քսանյութերի բազան

Պոլտավայի մարզ՝ Միրգորոդ քաղաք․ երկու հրթիռների պայթյուն

Կիրովոգրադի մարզ՝ Զնամենկա քաղաք․ զորամասի գնդակոծություն

Չերնիգովի մարզ՝ Ուկրաինայի ԱԻ պետական ծառայության օդանավակայան․ վնասվել է լոկատորը, կան զոհեր

Խերսոնի մարզ՝ Չոնգար եւ Կալանչակ քաղաքներ․ զորամասի գնդակոծություն

Խերսոնի մարզ՝ Կալանչակ․ սահմանապահների գնդակոծություն

Խերսոնի մարզ՝ Ազով Գենիչեսկի պահակետ․ Մելիտոպոլ քաղաքի ուղղությամբ ՌԴ-ի ռազմական տեխնիկա է շարժվում

Խմելնիցկու մարզ՝ Ստարկոնստանտինով․ ռազմական օդանավակայանի գնդակոծություն

Ժիտոմիրի մարզ՝ գնդակոծվել է Օզյորնի քաղաքային տիպի բնակավայր, ոչնչացվել է մեկ ինքնաթիռ

Վինիցկի մարզ՝ Բոխոնիկի բնակավայր, զորամասի գնդակոծություն

Վինիցկի մարզ՝ Տուլչին եւ Տեպլիկ քաղաքներ․ պայթյուններ զորամասերում

Իվանո-Ֆրանկովսկի մարզ՝ զորամասի գնդակոծություն

Խարկով՝ զորամասի (զենիթային զորամասի)  գնդակոծություն։