Իրանի Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարծում է, որ որոշ գրքերի ընթերցումը վնասակար է, հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով Daily Telegraph-ին։
«Ոչ բոլոր գրքերն են լավը, դրանցից որոշները վնաս են բերում»,- ասել է նա Իրանի հրատարակչությունների եւ գրադարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Խամենեին մի շարք գրքեր համեմատել է կործանարար թմրանյութերի հետ։ «Մենք մարդկանց պետք է միայն լավ եւ օգտակար գրքեր տանք»,- ընդգծել է նա՝ չնշելով, սակայն, որոնք են վնասակար գրքերը։
Պարբերականը նշում է, որ Իրանի մշակույթի նախարարությունը բոլոր գրքերի հրատարակումից առաջ ստուգում է դրանք։ Վերջին տարիներին իրանական իշխանություններն արգելել են այնպիսի գրողների գործեր,ինչպիսիք են Ջեյմս Ջոյսը, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Կուրտ Վոննեգուտը, ինչպես նաեւ Պաոլո Կոելիոն։




























