ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դատապարտել է Ռուսաստանի «անխոհեմ եւ անհիմն հարձակումն Ուկրաինայի վրա»։
«Ես խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի անխոհեմ եւ անհիմն հարձակումն Ուկրաինայի վրա, ինչը վտանգի տակ է դրել անթիվ խաղաղ բնակիչների կյանքը: Հերթական անգամ անտեսելով մեր բազմաթիվ զգուշացումներն ու դիվանագիտական ջանքերը՝ Ռուսաստանն ընտրել է ինքնիշխան եւ անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին»,- ասել է նա։
«Սա միջազգային իրավունքի լուրջ խախտում է եւ լուրջ սպառնալիք եվրաատլանտյան անվտանգությանը։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին այս սարսափելի ժամանակաշրջանում։ ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին»,- հավելել է նա։





























