Ռուսաստանի նպատակը Կիեւի ռազմական ներուժը չեզոքացնելն է, եւ այդ նպատակը կիրագործվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սա, իհարկե, նշանակում է ռազմական ներուժի չեզոքացում, որը վերջին շրջանում զգալիորեն աճել է, այդ թվում՝ այլ երկրների ակտիվ գործունեության շնորհիվ»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի կողմից իրականացվող գործողություններն իրենց նպատակն ունեն, եւ դրանք կիրագործվեն։ «Բոլոր որոշումներն ընդունված են, եւ նպատակները կիրագործվեն»,- ասել է Պեսկովը։