Կիեւի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը: Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմը»՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության կայքը:

Բացի այդ, Ժիտոմիրի սահմանապահ ջոկատի «Մլաչեւկա» սահմանապահ ծառայության տեղակայման վայրի ուղղությամբ կրակել են գրադից:  Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունում նշել են, որ սահմանապահ ստորաբաժանումները իրավիճակից ելնելով վերատեղակայվում են իրենց պահեստային դիրքերում եւ գործում են Ուկրաինայի զինված ուժերի եւ Ազգային գվարդիայի հետ փոխգործակցությամբ:

Խարկովի մոտ ծանր մարտեր են ընթանում: Ուկրաինացի զինվորականները հետ են մղել տանկային գրոհը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեկսեյ Արեստովիչը: