Կրեմլում որեւէ խոչընդոտ չեն տեսնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Պուտինի եւ Զելենսկու միջեւ բանակցություններ կազմակերպելու համար, բայց միայն այն դեպքում, եթե Ուկրաինան պատրաստ է խոսել անվտանգության ոլորտում Մոսկվայի անհանգստությունների մասին: Այս մասին հայտարարել էՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Եթե Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է խոսել այդ մասին»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է շփումների:

Նա հիշեցրել է, որ Պուտինն արդեն ձեւակերպել է իր տեսլականը, թե ինչ էր Ռուսաստանը սպասում Ուկրաինայից, որպեսզի «սկզբունքային կարմիր գծեր պարունակող խնդիրները լուծվեն»:

«Մենք դա դա ձեւակերպել ենք բավական հստակ. Այստեղ հարցն այն է, թե պատրա՞ստ է Ուկրաինայի ղեկավարությունը դրան»,-հավելել է Պեսկովը: