ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ փետրվարի 25-ին ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների առաջնորդների մասնակցությամբ առցանց գագաթնաժողով է հրավիրել, որպեսզի քննարկեն Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո իրենց «հետագա գործողությունները», հաղորդում է MorningStar-ը:
Սթոլթենբերգը տեղի ունեցածն անվանել է «կանխամտածված, սառնասիրտ եւ վաղուց պլանավորված ներխուժում», որը «միջազգային իրավունքի աղաղակող խախտում է»:
«Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ, բայց մշտապես առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե կհամապատասխանի խիստ չափանիշներին»,-հաղորդում է լրատվամիջոցը:




























