ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վերաբերյալ մամուլի ասուլիսում, հաղորդում է Reuters-ը։
«Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի մարտական զորքեր չկան։ Մենք հստակ հասկացրել ենք, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու ծրագրեր չունենք»,- ասել է նա:
«Մենք նաեւ հասկացրել ենք, որ արդեն ավելացրել եւ ավելացնում ենք ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը դաշինքի արեւելյան հատվածում ՆԱՏՕ-ի տարածքում»,- հավելել է նա:
Նա նշել է, որ Ուկրաինան արեւմտյան պաշտպանական դաշինքի գործընկերն է, բայց ոչ ՆԱՏՕ-ի անդամ։





























