Վորոնեժի մարզում կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Ան-26» ինքնաթիռը, անձնակազմը զոհվել է: Այս մասին լրագրողներին հայտնել են Արեւմտյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) մամուլի ծառայությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Փետրվարի 24-ին Վորոնեժի մարզում ռազմական տեխնիկայի տեղափոխման պլանային թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Ան-26» ինքնաթիռը։ Անձնակազմը մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ է դարձել տեխնիկայի խափանումը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Օկրուգի տեղեկություններով՝ վթարի վայր ՕՏՈւ-ի հանձնաժողով է ուղարկվել՝ դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։





























