Մեզ հայտնի է դարձել, որ փետրվարի 24-ին ՌԴ դեսպանությունը ֆոտոնյութեր է փոխանցել Հայաստանի ԱԳՆ-ին, որոնք, ռուսական կողմի կարծիքով, վկայում են ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին, որոնց պատասխանատվությունը Կիեւի վրա է։ 

Լուսանկարներում, ենթադրաբար, Ուկրաինայի հարավ-արեւելքում խաղաղ բնակիչների՝ 2014 թվականի ամռանը եւ աշնանը ուկրաինական անվտանգության ուժերի կողմից անկանոն հրետանային հարվածների զոհերի դիերն են: