Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցչությունը հայտնում է, որ անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ-ն 139 անգամ խախտել է անժամկետ հրադադարը Գորլովկայի, Դոնեցկի, Մարիուպոլի ուղղությամբ։ Անցած մեկ օրվա ընթացքում զոհվել է երկու խաղաղ բնակիչ, 12-ը՝ վիրավորվել։ Դոնեցկում եւ Գորլովկայում վնասվել է 53 շինություն։

29 քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ եւ 2 տրանսպորտային միջոց ենթարկվել են թիրախավորված հարձակումների։ 

Օպերատիվ տեղեկության համաձայն՝ Գորլովկայում գնդակոծության հետեւանքով հոսանքազրկվել է 19 տրանսֆորմատորային ենթակայան։ 1500-ից ավելի բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության։ Դադարեցվել է նաեւ երեք կաթսայատան աշխատանքը։

Կիեւի ուժայինները ԼԺՀ-ի պատասխանատվության գոտում օրական 33 անգամ խախտել են «լռության ռեժիմը»։