Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ոչ ոք Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու ցանկություն չունի, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին։

«Ոչ մի եվրոպական երկրում եւ ԱՄՆ-ում ցանկություն չկա պատերազմել Ռուսաստանի հետ։ Այն, ինչ մենք ցանկանում ենք, այս սարսափելի ներխուժմանը որքան հնարավոր է շուտ վերջ տալն է»,- ասել է Պարլին RTL ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքով՝ այժմ գլխավոր նպատակը շուտափույթ հրադադարն է Ուկրաինայի արեւելքում: