Այն, ինչ տեղի է ունենում Արեւելյան Եվրոպայում, հատկապես Ուկրաինայի շուրջ, 2014 թվականից ի վեր, վաղ թե ուշ կհանգեցներ նրան, ինչ մենք ունենք այսօր։ Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նախկին փոխնախարարը Ուկրաինայում նոր սրացման մեջ մեղավոր է համարում ուկրաինական քաղաքական վերնախավին՝ ի դեմս նրա ղեկավարությանը։

«Այն գործընթացները, որոնք ընթանում էին Ուկրաինայում, ակտիվացել են վերջին 4-5 ամիսների ընթացքում։ Ուկրաինայի իշխանությունների վնասակար պոպուլիզմը, ի վերջո, հանգեցրեց նոր ռազմական բախման եւ սրացման։ Կարծում եմ, որ դա կհանգեցնի ամբողջ գործընթացի վերջնական ավարտին, ուստի շուտով մենք կամփոփենք արդյունքները», - համոզված է Զաքարյանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ստիպված կլինի հաշտվել։ Կիեւն այլեւս չի կարողանա անտեսել անվտանգության հետ կապված Մոսկվայի շահերը։  Նրանց հետ ստիպված կլինեն հաշվի նստել։

Պաշտպանության նախկին փոխնախարարի կարծիքով՝ Ուկրաինան պետք է հրաժարվի իր գործող իշխանություններից, որոնց կազմում, նրա կարծիքով, պոպուլիստներ են։

«Կիեւն, առնվազն, այսուհետ ստիպված կլինի չեզոք դիրք զբաղեցնել՝ համապատասխան արտաքին քաղաքականություն վարելով։ Ակնհայտ է նաեւ այն, որ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու հարցը, այդ կազմակերպության անդամ լինելը, այլեւս երբեք չի ընդգրկվի ներկայիս Ուկրաինայի օրակարգում», -  հայտարարել է Զաքարյանը եւ հավելել, որ պոպուլիզմը, իրականում, չարիք է բոլոր երկրների եւ ժողովուրդների համար։