Ռուսական ընկերությունը Մոսկվայում կթողարկի ինտերակտիվ ռոբոտներ, որոնք կարող են քայլել եւ խոսել: Խելացի ավտոմատները` վերահսկողության տեսախցիկներով, միկրոֆոններով եւ ցուցիչներով, աշխատելու են խանութներում որպես վաճառողներ եւ թանգարաններում` որպես գիդեր:

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», այդ ռոբոտները հատկապես օգտակար են հատուկ կարիքավոր մարդկանց համար, նրանց կարելի է կառավարել ինտերնետով, իսկ դրա համար ընդամենն անհրաժեշտ կլինի համակարգչային հմտություններ:

Նրանց արդեն տեղադրել են 6 մոսկովյան խանութներում, Պոլիտեխնիկական թանգարանում եւ հետաքրքրաշարժ գիտությունների թանգարանում: