Ռուսաստանի Դաշնությունն ընդունում է, որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այո, իհարկե։ Զելենսկին Ուկրաինայի նախագահն է»,- ասել է նա։

Պեսկովը կրկին հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչ է Մոսկվան ակնկալում Ուկրաինայի նախագահից։