ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների համար պատվիրակություն ուղարկել Մինսկ։ Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Սկզբնապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գործողության նպատակն է օգնել ԼԺՀ-ին եւ ԴԺՀ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման եւ ապանացիֆիկացիայի միջոցով։ Ըստ էության, հենց դա է չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչը»,- պարզաբանել է նա։
Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակության կազմում կլինեն պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության եւ Կրեմլի վարչակազմի ներկայացուցիչներ։
«Այս համատեքստում ի պատասխան Զելենսկու առաջարկի՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության եւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով՝ ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների համար»,- հայտնել է Պեսկովը։





























