Դաժան մարտերից հետո ուկրաինական բանակը կորցրել է Խերսոն քաղաքին կապող կամրջի ի նկատմամբ հսկողությունը:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Խորսոնի մարզի վարչակազմի ղեկավար Գենադի Լագուտան, հաղորդում է Ուկրինֆորմը:

«Հարգելի Խերսոնցիներ, ստիպված եմ հայտնել, որ Խերսոնի մատույցներում դաժան մարտերից հետո, չնայած ուկրաինական բանակի ջանքերին, ցավոք, կորցրել ենք հսկողությունը Խերսոնին կապող կամրջի նկատմամբ»,-գրել է նա:

Լագուտան տեղեկացրել է, որ ռուսական բանակը հաղթահարել է քաղաքի պաշտպանությունը:

Նա կոչ է արել բնակիչներին պահպանել հանգստություն եւ խուճապի չմատնվել: Մարզի ղեկավարությունը գործադրում է առավելագույն ջանքերը կարգուկանոն ապահովելու եւ մարդկային կյանքերը փրկելու համար, հավաստիացրել է նա: «Իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն խոստանում ենք անել հնարավորինս ամեն ինչ դրա կարգավորման համար: Իրականացվում է իրավիճակի մշտադիտարկում, ամբողջ կարեւոր տեղեկատվությունն օպերատիվ կերպով ներկայացվում է բնակչությանը զանգվածային լրատվամիջոցներով»,-հայտնել է վարչակազմի ղեկավարը: