Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժգնացման, պաշտպանական օգնության եւ հակառազմական կոալիցիա ստեղծելու հարցը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
«Պատժամիջոցների ուժգնացումը, հատուկ պաշտպանական օգնությունն ու հակառազմական կոալիցիայի հարցը քննարկվել է Բայդենի հետ: Շնորհակալ եմ ԱՄՆ-ին Ուկրաինային ցուցաբերված հզոր աջակցության համար»,-նշել է Զելենսկին:
Սպիտակ տունն ու Բայդենը դեռեւս չեն տեղեկացրել այդ զրույցի մասին:





























