Յոթմետրանոց «շնաձկան» բեռնատարը ստեղծված է 1990-ականների կեսերի դասական Chevrolet 3500-ի հիման վրա, որի կառուցվածքը նախատեսում էր հիդրավլիկ պլատֆորմի առկայություն, գրում է Մոտոր-ը:

Նախագծի հեղինակի խոսքով՝ նա ստացել էր շատ վնասված պիկապ, որը պահանջում էր երկարատեւ վերականգնում:

Գրեթե այդ ժամանակաշրջանում Կուրտը ձեռք էր բերել նավակ, որն ուներ վառելիքի արտահոսքի խնդիր: Տղամարդը որոշել էր վերականգնել երկու տրանսպորտային միջոցներն առանձին՝ որոշելով ստեղծել ցամաքային եւ ջրային մեքենաների ինքնատիպ հիբրիդ:

Նավի թափքը ինժեները տեղարդել էր պիկապի պլատֆորմի վրա այնպես, որ հիդրավլիկ մեխանիզմը գործարկելու դեպքում ավտոմեքենայի սրահը հայտնվում էր շնաձկան երախում: Ընդ որում՝ մեքենայից մուտքն ու ելքն իրականցվում է ձկան ծնոտների միջով: Մասնագետը փոխել է ավտոմեքենայի նստատեղերն ու ալգելակները, ինչպես նաեւ հեռացրել մեքենայի քամու ապակին: Բացի այդ, բեռնատարը համալրվել է նոր մուտիմեդիայի համակարգով եւ հետեւի տեսախցիկով: Չնայած արտասովոր արդիականացմանը՝ Քուրտն առանց որեւէ խնդրի տեղաշարժվում է «գիշատիչ» ավտոմեքենայով ընդհանուր օգտագործման ճանապարհներին: