Ուկրաինայի զինված ուժերի ռազմանավակները փորձել են սպանել Զմեինի կղզում զենքը վայր դրած սեփական զինծառայողներին, սակայն հարձակումը հետ է մղվել, հայտնել է  լրագրողներին շաբաթ օրը ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ փետրվարի 25-ի երեկոյան Զմեինի կղզուց զենքը կամավոր վայր դրած 82 ուկրաինացի զինծառայողների տարհանման ընթացքում Ուկրաինայի ռազմածովային ուժերի 16 ռազմանավակները, օգտագործելով «պարսի մարտավարությունը», փորձել են հարձակվել Սեւծովյան նավատորմի նավերի վրա: Ընդ որում, նավակների մի մասը պատսպարվել է քաղաքացիական նավերի հետեւում։

Նրա խոսքով՝ ծովամարտի արդյունքում Ուկրաինայի ռազմածովային ուժերի վեց մոտորանավակ է ոչնչացվել։ Զմեինի կղզուց տարհանվող 82 ուկրաինացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել։

«Այս գրոհի նպատակը, նախեւառաջ, զենքը վայր դրած ուկրաինացի զինծառայողներից վրեժխնդիր լինելն է եւ գերիներին ոչնչացնելու մեջ ռուսական բանակին մեղադրելը։ Ծովամարտի արդյունքում Ուկրաինայի ռազմածովային ուժերի 6 մոտորանավակ ոչնչացվել է։ Զմեինի կղզու 82 ուկրաինացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել», - ասել Է գեներալը։

Կոնաշենկովն ընդգծել է, որ ուկրաինական մոտորանավակների հարձակման ժամանակ սադրանքների շրջանում պարեկային ծառայություն են իրականացրել ԱՄՆ-ի RQ-4 «Գլոբալ Հոք» եւ MQ-9А «Ռիփեր» ռազմավարական թռչող սարքերը:

«Մեծ է հավանականությունը, որ հենց ամերիկյան ԱԹՍ-ներն են ուղղորդել ուկրաինական մոտորանավակներին դեպի Ռուսաստանի Սեւծովյան Նավատորմի նավերը»,-նշել է նա:

Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ Կիեւի կողմից բանակցություններից հրաժարվելուց հետո բոլոր ստորաբաժանումները հրաման են ստացել բոլոր ուղղություններով առաջխաղացումը շարունակելու մասին: Ռուսաստանը շարունակել է հատուկ գործողությունը Կիեւի կողմից բանակցությունները մերժելուց հետո: