Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Այս մասին ասված է երկրի ղեկավարի Twitter-ի էջում, փոխանցում է haqqin.az-ը։

Ուկրաինայի նախագահն իր երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիեւին՝ նրա օգնության եւ ջանքերի համար։

«Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիեւին հրադադարի հասնելու, հակամարտությունը քաղաքական հարթություն տեղափոխելու ուղղությամբ գործադրած ջանքերի եւ ուկրաինացի ժողովրդին դեղեր ու բժշկական սարքավորումներ հասցնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։

«Շարունակում եմ բանակցությունները միջազգային գործընկերների հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույց եմ ունեցել։ Գնահատում ենք ցուցաբերված մարդասիրական օգնությունն ու դեղորայքը։ Շնորհակալ ենք աջակցության համար», - գրել է Զելենսկին։