Հյուսիսային Կորեան այհանտ ռումբ է արձակել արեւելյան ուղղությամբ, հաղորդում է Ռյոնհափ գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Հյուսիսային Կորեան անհայտ ռումբ է արձակել արեւելյան ուղղությամբ»,-հայտնել են կոմիտեից:
Դա այս տարվա ընթացքում Հյուսիսային Կորեայի կողմից կատարվող արդեն ութերորդ փորձարկումն է: Հունվարի ընթացքում Հյուսիսային Կորեան իրականացրել է յոթ հրթիռային փորձարկում: Հունվարի 5-ին ու 11-ին Հյուսիսային Կորեան փորձարկել է գերձայնային հրթիռներ: Հունվարի 14-ին արձակվել են փոքր հեռավորության երկու բալիստիկ հրթիռներ երկաթգծային հրթիռային համալիրից: Հունվարի 17-ին ու 27-ին ՀԺԴՀ-ն անցկացրել է դարձյալ փոքր հեռավորության տակտիկական կառավարվող հրթիռների փարձարկումներ: Հունվարի 25-ին իրականացրել է մեծ հեռավորության երկու թեւավոր հրթիռների արձակում, ինչը, ի տարբերություն բալիստիկ հրթիռների, չի խախտում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը: Հունվարի 30-ին Հյուսիսային Կորեան իրականացրել է «Խվասոն-12» միջին հեռավորության բալիստիկ հրթիռների փորձնական արձակումը:





























