Կիրակի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր նոր տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն առաջարկել է անցկացնել Վարշավայում, Բուդապեշտում, Ստամբուլում կամ Բաքվում՝ նշելով, որ ցանկացած այլ քաղաք նույնպես ընդունելի է:
«Վարշավա, Ստամբուլ, Բաքու. այս քաղաքները մենք առաջարկել ենք Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելու համար, ավելին, ընդունելի է ցանկացած քաղաք, որտեղից Ուկրաինայի ուղղությամբ հրթիռներ չեն արձակվում»,-ասել է Զելենսկին:
Զելենսկին դիմել է բելառուսցիներին. «Բելառուսին անկեղծորեն մաղթում եմ դարձյալ դառնալ նույնքան բարի եւ անվտանգ, որքան եղել է ոչ վաղ անցյալում: Կատարեք ճիշտ ընտրություն: Դա ձեր կյանքի գլխավոր ընտրությունն է»:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիեւը ցանկանում է խաղաղություն եւ բանակցություններ ՌԴ-ի հետ:
Զելենսկին իր ուղերձում նաեւ կոչ է արել օտարերկրացիներին ժամանել Ուկրաինա եւ միանալ ռուսական զորքերի դեմ պայքարին:





























