Google ամերիկյան ընկերությունն արգելել է ռուսական պետական ԶԼՄ-ներին գովազդ տեղադրել իրենց ծառայություններում, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Reuters-ը:

Դադարեցվել է նաեւ ռուսական ԶԼՄ-ների մոնետիզացիան, հայտարարել են ընկերությունում:

Սահմանափակված ռուսական ԶԼՄ-ները չեն կարողանա գովազդ գնել Google Tools-ի միջոցով, ինչպես նաեւ տեղադրել դրա որոնման համակարգում եւ Gmail փոստային ծառայությունում, հաղորդում է Google-ի ներկայացուցիչ Մայքլ Ասիմանը:

«Մենք ակտիվորեն հետեւում ենք իրավիճակի զարգացմանն ու անհրաժեշտության դեպքում կձեռնարկենք հետագա քայլերը»,-հայտնել է նա:

Ավելի վաղ ռուսական պետական ԶԼՄ-ների համար մոնետիզացիայի արգելք էր սահմանել YouTube-ը (պատկանում է Google-ին), սահմանափակվել է նաեւ RT հեռուստաալիքը: ԶԼՄ-ների ամբողջական ցանկը, որոնց կառնչվեն սահմանափակումները, չի հրապարակվել:

Ռուսական ԶԼՄ-ների համար գովազդ տեղադրելու եւ դրա մոնետիզացիայի արգելքը սահմանվել է նաեւ Facebook-ի կողմից: