Հայ ազգային կոնգրեսն ունի իր ընտրազանգվածը, եւ խորհրդարանում հայտնվելու նրա հնարավորությունները բավական իրատեսական են։ Հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը։
Նա միաժամանակ նկատեց, որ ՀԱԿ-ը կարծես սեփականաշնորհել է ընդդիմադիր դաշտը, ասես միակ ընդդիմությունն ինքն է։ «Ակնհայտ է, որ այդ դաշտից դուրս ՀԱԿ-ը ոչինչ չի տեսնում»,- կարծիք հայտնեց Հարությունյանը։
ՕԵԿ ներկայացուցիչը նաեւ հայտնեց, որ իրենց կուսակցությունն անելու է ամեն բան, որպեսզի գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց ներկայացվածությունն Ազգային ժողովում առավել մեծ լինի։
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականի մայիսին:




























