Բրիտանացի նկարիչ Սաչի Ջաֆրիի (Դուբայ) ստեղծագործությունը շուտով կարող է թռչել երկինք՝ բառի բուն իմաստով. նա նպատակ ունի կտավը ներկայացնել հենց Լուսնի վրա։
Ի նշանավորումն մարդու Լուսին թռչելու 50-ամյակի՝ Լուսնի վրա տեղի է ունենալու ՆԱՍԱ-ի առեւտրային լուսնային առաքելության առաջին փուլը՝ Commercial Lunar Payload Services-ը, գրում է «Техкульт»-ը։
Նախագծի մասնակից ընկերություններն են՝ Spacebit-ը (Մեծ Բրիտանիա), Astrobotic Technology-ն (ԱՄՆ), որը զբաղվում է բեռները Լուսին հասցնելով, եւ Selenian-ը (ԱՄԷ), որը պատասխանատու է «տիեզերքում արվեստի ստեղծագործությանն ուցեկցելու» համար։ Կտավը նախատեսում են Լուսին առաքել 2022թ. վերջին՝ Launch Alliance կրիչ հրթիռի օգնությամբ, Տեխասից։ Այնուհետեւ այն Լուսին կտեղափոխվի Astrobatic անօդաչու ամենագնացով։
Ջաֆրիի «Հառնենք միասին՝ Լուսնի լույսով» կտավը բարձրորակ ոսկեզօծ ալյումինից է, որը կարող է դիմանալ տիեզերքի էքստրեմալ պայմաններին։ Առաքելության առանձին փուլում, ներառյալ հրթիռի մուտքը ստրատոսֆերա, Երկրի շուրջ պտույտը եւ Լուսին հասնելը, կընթանա Ջեֆրիի կտավի վաճառք NFT ձեւաչափով։ Ստացված հասույթը կտրամադրվի «աշխարհի չորս գլխավոր՝ առողջապահության, կրթության, կայունության ու հավասարության խնդիրների լուծմանը»։





























