Ուկրաինան հաստատել է Գոմելի մարզում բանակցությունների անցկացումը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռուսական պատվիրակությունը մեկնում է դեպի բանակցությունների անցկացման վայր»,-նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է բանացկություններ անցկացնել Ուկրաինայի հետ հանուն խաղաղության ցանկացած ժամանակ:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Բելառուսի Գոմել քաղաքում Ուկրաինայի հետ բանակցությունների շուրջ ուկրաինական կողմի պատասխանին սպասելու ժամանակը սպառվում է 15:00-ին:
Ավելի ուշ հայտարարվել էր, որ ժամանակը սպառվել է: «15:00-ի շրջանում մենք ստացել ենք բանակցությունները անցկացնելու մասին հաստատումը. բանակցությունները կկայանան Գոմելի մարզում, ինչպես եւ մենք առաջարկում էինք»,-ասել է նա Մինսկում ՌԴ դեսպանատանը:
ՌԴ պատվիրակության կազմում են ՌԴ ՊՆ, ԱԳՆ փոխնախարարների մակարդակում ղեկավար պաշտոնյաները, Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովն ու Պետդումայի Միջազգային հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: Բանակցորդների պաշտոնական պատվիրակության ղեկավարն է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:





























