Շոտլանդական Աբերդինա քաղաքից ամուսնական զույգը ապշահար է եղել քաղաքի լողափերից մեկում հայտնաբերած տարօրինակ գտածոյով: Նրանք նկատել են գիտությանն անհայտ ծովահրեշի 9-մետրանոց մարմինը, հաղորդում է Daily Mail-ը:
Մարգարետ եւ Նիկ Ֆլիպենսները լողափին զբոսանքի են հանել իրենց շանը: «Ոչ մի նման բան մենք չէինք տեսել, այդ էակը նման էր մինչպատմական հրեշի»,-լրագրողներին ասել է 59-ամյա Ն. Ֆլիպենսը:
Ներկայումս գտածոյով զբաղվում են գիտնականները: Հրեշը նրանց փակուղու առջեւ է կանգնեցրել. գիտությանը նման էակներ հայտնի չեն: Փորձագետները, սակայն, մեկ ենթադրություն ունեն. նրանք կարծում են, որ դա կարող է լինել գրինդա` կետանմանների դասին պատկանող ծովային կենդանի:




























