Ուկրաինական կողմը մեկնում է Գոմելի մարզ ՌԴ-ի հետ բանակցելու համար, ռուսական կողմը պատրաստ է եւ սպասում է, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոտսին»:
«Ինչպես հայտնի է, տեղի է ունեցել նախագահ Լուկաշենկոյի եւ նախագահ Զելենսկիի հեռախոսազրույցը: Այնուհետեւ նախագահ Լուկաշենկոն դիմել է ռուսական կողմին՝ նախագահ Պուտինին՝ խնդրելով հետ չկանչել ռուսական պատվիրակությանն այն կապակցությամբ, որ ուկրաինական կողմից ստացվել են ազդանշաններ, հայտնել են պատրաստակամություն ժամանել Գոմելի մարզ բանակցությունների համար: Ռուսական կողմը եւ տեղում գտնվող ռուսական պատվիրակությունը լիովին պատրաստ է բանակցել, սպասում են ուկրաինացիներին»,-ասել է Պեսկովը:





























