Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հրավերով նոյեմբերի 22-24-ը պաշտոնական այցով կմեկնի Լոնդոն։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահի այցը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի թագուհու՝ 2008-ի մայիսի 13-16-ին Թուրքիա կատարած պաշտոնական այցի պատասխանը։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին ավելի վաղ Թուրքիա էր ժամանել 1971 թվականին։

Վերջին անգամ Թուրքիայի նախագահը Մեծ Բրիտանիա է այցելել 1988 թվականին։