Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է լրացուցիչ օգնություն ցուցաբերել իր անվտանգությունն ապահովելու հարցում: Այդ մասին հայտնել է ABC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքը, գրում է «ՌենՏՎ»-ն:
«Զելենսկին Բայդնից լրացուցիչ օգնություն է խնդրել իր անվտանգությունն ապահովելու հարցում. Բայդենն այն ցուցաբերել է»,-լրագրողներին հայտնել է հեռուստաալիքը:





























