Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած  բռնարարքներն ու դրանց հեղինակներին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանի հայտարարություն մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մենք խստորեն դատապարտում ենք հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած  բռնարարքներն ու դրանց հեղինակներին:

Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, Նորվեգիայի բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը:

Վստահ ենք, որ միջազգային հանրությունը միահամուռ կերպով պետք է անհաշտ պայքար մղի մեր կյանքից նման չարիքներն արմատախիլ անելու համար»: