Տաջիկստանում ստուգվել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) էլեկտրոնային արձակմամբ С-300ПС ռուսական հրթիռների մարտական պատրաստվածությունը, երկուշաբթի տեղեկացրել են Կենտրոնական ռազմական օկրուգում։
«Տաջիկստանում ռուսական ռազմակայանում տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության մարտական պատրաստվածության ստուգում։ С-300ПС համակարգերի զենիթային հրթիռների դիվիզիոնի հաշվարկները տագնապ ազդանշանով գործի են դրվել»,- ասվում է օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Մտահղացման համաձայն՝ ստուգման ընթացքում հերթապահ ուժերը հայտնաբերել են պայմանական հակառակորդի գերարագ թիրախները։
«Զինծառայողները կատարել են զավթում, ուղեկցում եւ զենիթային կառավարվող հրթիռների արձակում օդային թիրախների դեմ՝ նմանակելով պայմանական հակառակորդի դեմ օդային հարձակման ժամանակակից միջոցների օգտագործման եղանակները տարբեր ուղղություններից եւ տարբեր բարձրություններից»,- նշել են Կենտրոնական ռազմական օկրուգում։
Բացի այդ, վարժանքի ժամանակ ստուգվել են С-300ПС համակարգերի հրթիռների վերալիցքավորման նորմատիվները, իսկ պահպանման եւ պաշտպանության ջոկատները կատարելագործել են պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակումներին մարտական դիրքերում պատասխան տալու միջոցները։





























