Բացահայտված նույնասեռականների եւ լեսբուհիների մուտքի արգելքը ԱՄՆ-ի զինված ուժեր կհանվի 2011 թվականի սեպտեմբերի 20-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Ամերիկյան վարչակազմի հայտարարության մեջ ասվում է, որ երկրի ղեկավարը Կոնգրեսին տեղեկացրել է նույնասեռականների եւ լեսբուհիների՝ բանակում ծառայելու սահմանափակումը վերացնելու մասին։
Դեռ անցած տարվա դեկտեմբերին Օբաման օրենք էր ստորագրել, որը չեղյալ էր հայտարարել 1993 թվականից գործող Dont Ask, Dont Tell կանոնը, համաձայն որի սեռական փոքրամասնություններին արգելվում էր ծառայել բանակում, եթե նրանց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին իմանում էին ծառայակիցներն ու հրամանատարները։




























