Մոսկվայի երեք կայարանների հրապարակում նախօրեին երեկոյան տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի բոլոր մասնակիցներն ուզբեկներ են: Առաջիկայում կռվի մոտ 30 մասնակիցներ կարտաքսվեն Ռուսաստանից հայրենիք: Այդ մասին Interfax.ru-ին ասել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Զալինա Կորնիլովան:
«Այս ծեծկռտուքն ազգամիջյան բնույթի չէ: Բոլոր մասնակիցներն ուզբեկստանցիներ են, նրանք նույն ազգությունն ունեն, բայց տարբեր մարզերից են: Նրանք բոլորը կարտաքսվեն երկրից»,-ասել է Զ. Կորնիլովան:
Նրա խոսքով` անհրաժեշտ փաստաթղթերն արդեն պատրաստ են:




























