Աբխազիայի կառավարությունը եւ ռուսական «Նովապորտ» ընկերությունը համաձայնության են եկել համագործակցության շուրջ: Ներդրող կողմը պարտավորվում է վերակառուցել աէրոկայարանը, այնուհետ այն վարձակալել երկար ժամկետով եւ արտոնյան պայմաններով: Կողմերի կարծիքով, սա շահեկան համագործակցություն է, քանի որ օդանավակայանը կարեւոր օբյեկտ է զբոսաշրջության զարգացման, հետեւապես՝ երկրի տնտեսության վերականգնման առումով, որի վերականգնումը պահանջում է մեծ ֆինանսական ծախսեր:
Պայմանագիրը շրջանակային բնույթ է կրում եւ պահանջում է որոշ կոնկրոտ փաստաթղթերի ստորագրում: Դրանց մշակման համար կպահանջվի եւս երկու-երեք շաբաթ, եւ կստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ՝ ինչպես ռուսական, այնպես էլ աբխազական կողմում:
Իրավական-նորմատիվ բազայի ստեղծումից հետո 3-6 ամիս կպահանջվի օդանավակայանի համալիր նախագծի մշակման համար: Այնուհետ եւս երեք ամիս կպահանջվի նախագծի փորձարկման համար, եւ միայն դրանից հետո կսկվեն վերանորոգման-վերականգնման աշխատանքները, որոնք կտեւեն 12-14 ամիս:
«Նովապորտ» ընկերության ղեկավար Միխաիլ Սմիրնովի խոսքով, այժմ օդանավակայանը գտնվում է բավարար վիճակում եւ կապիտալ վերանորոգման կարիք չունի:




























