Նախնական տվյալներով, Նորվեգիայում ահաբեկչության զոհերի մեջ ՀՀ քաղաքացի չկա:
«Ներկա պահին մենք տեղեկություններ չունենք, որ զոհերի շարքում Հայաստանի քաղաքացիներ կան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հավելելով, որ հայկական կողմը շարունակում է ահաբեկչության զոհերի ու վիրավորների մասին տեղեկատվության ճշգրտելու փորձերը:
Վերջին տվյալներով, Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 97 մարդ:
Սկզբում Օսլոյի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել: Որոշ ժամանակ անց, ոստիկանի հագուստով հանցագործը կրակահերթ է արձակել Ոտտյոյնե կղզում սոցիալ-դեմոկրատների երիտասարդական ճամբարում: Երկու ահաբեկչությունների կատարման մեջ մեկ մարդ է կասկածվում` 32-ամյա Անդրես Բերինգ Բրեյվիկը:
Հաղորդվում է, որ ինտերնետում նա հաճախ է հանդես եկել ազգայնական հայացքներով, սակայն ոստիկանության մոտ կասկածներ չեն եղել:




























