Եվրամիության իշխանությունները ռուս դիվանագետներին պարտավորեցրել են վիզա ստանալ, հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովը:

«Այն որոշումներից, որոնք առկա են թղթի վրա, կան որոշ սահմանափակումներ։ Օրինակ՝ դիվանագիտական անձնագրերով վիզաների տրամադրում է իրականացվում։ Ավելի վաղ դիվանագիտական անձնագրեր ունեցողներն առանց վիզայի մուտքի ռեժիմով էին  մեկնում թե այս, թե մյուս կողմից», - ասել է Իվանովը, փոխանցում է «РБК»-ն։

Նա հստակեցրել է, որ Ռուսաստանը դեռ չի պլանավորում իր դեսպաններին հետ կանչել եվրոպական երկրներից։

Ռուս դիվանագետներին եւ գործարարներին Եվրամիության երկրներ արտոնյալ մուտքի իրավունքից զրկելու մտադրության մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է փետրվարի 25-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո երկրորդ օրը։