Եվրասիայի զարգացման բանկը ներկայացրել է ԱՊՀ երկրների մակրոտնտեսական կիսամյակային տեսության առաջին թողարկումը՝ ԱՊՀ Մակրոմոնիտորինգը: Նոր պարբերականը միտված է ԱՊՀ երկրների տիրույթում տնտեսական իրավիճակի եւ տնտեսական զարգացման միտումների դիտարկմանը: Պարբերականի առաջին թողարկման դիտանկյունում առաջին կիսամյակի արդյունքներն են եւ 2011 թվականի տարեվերջի զարգացման հեռանկարները:
Վերլուծաբանները եկել են եզրակացության, որ տարեսկզբին ԱՊՀ երկրներում դեռեւս շարունակվել է տնտեսության վերականգման փուլը: Այսպես, առաջին կիսամյակում տարածաշրջանի տնտեսությունը աճել է 4,8 տոկոսով, բնական հումք արտահանող երկրների աճի խթանը նախկինի պես մաքուր արտահանումն է, աշխատուժ արտահանող երկրների աճի խթանը միգրանտների դրամական փոխանցումներն են, որոնց շնորհիվ համաշխարհային ապրանքա-հումքային շուկայում որոշակիորեն բարելավվել է ներկայիս կոնյուկտուրաների պետական բյուջեի ցուցանիշները:
Այս ֆոնին մտահոգություն է առաջացրել ապրիլ-մայիսին բռնկված արժութային ճգնաժամը Բելառուսում, որի հիմնական կատալիզատորները եղել են պետական ծախսերն ու նախորդ տարի դրամային զանգվածի կայուն աճը:
Վերլուծաբանները նաեւ հետեւություն են արել, որ ներկա դրությամբ տարածաշրջանի տնտեսության զարգացման համար դեռեւս պահպանվում են մի շարք ռիսկեր, որոնք են համաշխարհային տնտեսության դանդաղեցումը, հատկապես Չինաստանի: Սա նշանակում է հումքի նկատմամբ պահանջարկի իջեցում, իսկ հումքը արտահանող ԱՊՀ երկրների հիմնական ապրանքն է: Բացի այդ ավելցուկային փողային լիկվիդայնության ծավալի պահպանումը տարածաշրջանում հիմանկան խնդիր են դարձնում ինֆլյացիան:
Պարբերականի էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:




























